Արցախում անհայտ կորած զինծառայողների ցուցակը նվազման միտում ունի. Տոնոյան

18.11.2020, 19:29
Արցախում անհայտ կորած զինծառայողների ցուցակը նվազման միտում ունի. Տոնոյան
Արցախում անհայտ կորած զինծառայողների ցուցակը նվազման միտում ունի. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամներ հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, որովհետև ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհայտ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ-առողջ են»,- նշել է Տոնոյանը:

Տոնոյանը նշել է, որ ՊՆ-ում ստեղծված է հանձնաժողով, որը շատ սերտ աշխատում է միջազգային Կարմիր խաչի կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այսօր արդեն ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ:

Պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն անհայտ կորածների ընտանիքների սոցիալական աջակցության հետ կապված: Նրա խոսքով, կլինեն նաև շտկումներ հիմնադրամից և պետական բյուջեից օգտվելու հնարավորություններից: -0-