Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով. Արցախի նախագահը՝ տղաների մարտական ոգու և ամուր թիկունքի մասին (ՖՈՏՈ)

22.10.2020, 14:20
Արայիկ Հարությունյանը կրկին եղել է առաջնագծում և խոսել տղաների մարտական ոգու մասին․ ՖՈՏՈ
Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով. Արցախի նախագահը՝ տղաների մարտական ոգու և ամուր թիկունքի մասին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

Загружается новость ... "Право"
Նա նշել է, որ արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով: 

«Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ»,- նշել է Հարությունյանն իր գրառման մեջ:-0-