Ալիևը հանձնարարել է քանդել «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը

01.10.2023, 11:25
Ալիևը հանձնարարել է քանդել «Դեդո-Բաբո»-ն
Ալիևը հանձնարարել է քանդել «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-արմենիա/. Լեհ բլոգեր Թոմաս Բուչեկը զգուշացնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է քանդել Արցախի խորհրդանիշը՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը:

«Ինձ հետ կապ է հաստատել Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը։ Ալիևը հրաման է տվել քանդել Արցախի խորհրդանիշը՝ «Մենք ենք, մեր սարերը», - գրել է Բուչեկը Facebook-յան իր էջում:

Նա կոչ է արել ՀՀ կառավարությանը միջոցներ ձեռնարկել հուշարձանը Տաթև տեղափոխելու ուղղությամբ:-0-