ԱՀ կառավարությունը զբաղվում է Բերդաշենի համայնքի բնակիչների հարցով. ԶԼՄ-ները հայտնում են Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից գյուղը գրավելու փորձի մասին

23.11.2020, 19:51
ԱՀ կառավարությունը զբաղվում է Բերդաշենի համայնքի բնակիչների հարցով. ԶԼՄ-ները հայտնում են Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից գյուղը գրավելու փորձի մասին՝ եռակողմ հայտարարությանը հակառակ
ԱՀ կառավարությունը զբաղվում է Բերդաշենի համայնքի բնակիչների հարցով. ԶԼՄ-ները հայտնում են Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից գյուղը գրավելու փորձի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի տեղեկատվական շտաբից մեկնաբանել են այսօր մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին:

Загружается новость ... "Лево"
 

«Այս կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»,- նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում:

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի ԶՈւ-երը, չնայած նոյեմբերի 9-ի՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության, փորձում են գրավել Արցախի Մարտունի շրջանի Բերդաշեն գյուղը: Հաղորդվում է, որ բնակչները սեփական ուժերով են փորձում ետ մղել ադրբեջանական ԶՈւ-երին, որոնք, մասնավորապես, ցանկանում են վերահսկողության տակ առնել գյուղի տարածք նռան այգիները: -0-