Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց. Վարդանյանն՝ Արցախի շրջափակման մասին (ՎԻԴԵՈ)

03.02.2023, 12:04
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ սխալ է թույլ տվել. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց. Վարդանյանն՝ Արցախի շրջափակման մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց, քանի որ այս շրջափակումն իսկապես հնարավորություն տվեց Արցախում կրկին զգալ այն էներգիան, որը կար 1988թ: Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը։

«Ճգնաժամը մեզ զարմանալի հնարավորություն ներսից մաքրվելու և գիտակցելու այնպիքի առանցքային հասկացությունների կարևորությունը, ինչպիսիք են Հայրենիքը, ազատությունը, հարգանքը, արդարությունը: Եվ ես տեսնում եմ, թե ինչպես է այդ էներգիան փոխանցվում ոչ միայն Արցախի ներսում, այլև դրսում` ողջ Հայոց աշխարհ: Սա դիմանալու կայունություն և պատրաստակամություն է»,- ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ շատ է այցելում շրջաններ, որտեղ իրեն ասում են՝ «կդիմանանք, ավելի վատ էլ ենք դիմացել»։

«Եվ սրանք գեղեցիկ խոսքեր չեն, սա արցախցիների մեծամասնության իրական դիրքորոշումն է: Շատ դժվար է, շատ ծանր է: Միաժամանակ, անկումային տրամադրություն բացարձակապես չկա: Սա ինքնահարգանք ունենալու ցանկություն է։ Սա իսկապես ֆանտաստիկ ֆենոմեն է, ու ամեն օր դա զգում ես»,- ասել է Վարդանյանը։-0-