Ադրբեջանը չի տանում իր զոհերի մարմինները. Արցախի նախագահի խորհրդականը բացատրել է, թե ինչու

20.10.2020, 18:40
Քանի որ նրանք շատ զոհեր ունեն, առաջնագծից մի քանի հազար մարմին չի տարվել․ Արցախի նախագահի խորհրդական
Ադրբեջանը չի տանում իր զոհերի մարմինները. Արցախի նախագահի խորհրդականը բացատրել է, թե ինչու

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանը շահագրգռված չէ դիակները վերցնելու մեջ, քանի որ զոհերն այնքան շատ են, որ իշխանությունները չեն կարողանա պատասխան տալ այդ զոհերի համար ոչ հիմա, ոչ էլ ապագայում: Այս մասին «Շանթ-TV» - ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Քանի որ նրանք շատ զոհեր ունեն, առաջնագծից մի քանի հազար մարմին չի տարվել: Կան վայրեր, որտեղ սանիտարական իրավիճակը պարզապես սարսափելի է, քանի որ ընթանում են համապատասխան ֆիզիոլոգիական պրոցեսները, և որոշ տարածքներում անհնար է նույնիսկ կանգնել այդ հոտից», - ասաց նա:

Загружается новость ... "Лево"
Որպես Ադրբեջանի վրա ազդող մեկ այլ խոչընդոտ՝ նախագահի խորհրդականը անվանել է այն փաստը, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մարմինների փոխանակման ընթացքում կարող է տեղում ճանաչել զոհվածներին՝ թուրքական ստորաբաժանումների զինծառայողներին և ահաբեկիչներին:

«Բայց ամենակարևորն այն է, որ նրանք չեն հարգում ո՛չ դավանանքը, ո՛չ հավատը, որովհետև Ղուրանում չի ասղում, որ պետք է երեխաներ սպանել, սպանել անմեղ մարդկանց, ովքեր գերի են ընկել: Նման բան չկա: Հետևաբար, ինչպես նրանք գնդակոծում են Ղազանչեցոցը (Սուրբ Քրիստոսի Ամենափրկիչ տաճարը Շուշիում), այդպես էլ նրանք իրենց վարքագծով «գնդակոծում» են իսլամի հիմքերը, - ասել է նա:-0-