Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և նռնականետ

01.04.2023, 11:50
Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և նռնականետ
Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և նռնականետ
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ապրիլի 1-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։-0-