Ադրբեջանի կողմից հրթիռակոծության հետևանքով սպանվել է Մարտունու 65-ամյա բնակիչ. Օմբուդսմեն
19.10.2020,
21:03
Ադրբեջանի կողմից հրթիռակոծության հետևանքով սպանվել է Մարտունու 65-ամյա բնակիչ. Օմբուդսմեն

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ:Այս մասին նշվում է Արցախի ՄԻՊ-ի Facebook-յան էջում: