ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Բաքուն դժվար թե ռազմական գործողություններ ծավալի նախքան ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը, կարծում է Ադրբեջանի հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանին դա ձեռնտու չէ։ Դա կարող է հերթական անգամ ցույց տալ, կոպիտ ասած, որ նա թքած ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա, չի ցանկանում միանալ բանակցային գործընթացին»,– երկուշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում։
Загружается новость ...
"Право"
Նա նշեց, որ լարվածությունն առաջանում է, երբ չի հաջողվում պայմանավորվածություններ ձեռք բերել։ Այս պահին կողմերը փորձում են բանակցությունների եզրեր փնտրել համանախագահ երկրների և պետությունների ղեկավարների միջնորդությամբ։
«Այլ բան է, որ եթե բանակցային գործընթացում ներգրավվելուց հետո նրանք փորձեն ցույց տալ, որ բանակցություններն արդյունք չեն տվել։ Եվ արդեն դրանից հետո նրանք կգնան իրավիճակի սրման, թեև հստակ ժամկետներ կանխատեսելը բարդ է»,– ասաց Հովհաննիսյանը։
Այլատյացությունը որպես կարգավորման խոչընդոտ
Փորձագետի խոսքով, պետք չէ հույս ունենալ, որ սահմանում կայուն իրավիճակը երկար կպահպանվի։ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման պատճառներից մեկը, փորձագետի կարծիքով, Ադրբեջանի բնակչության այլատյացությունն է։
«Ցավոք, մենք չենք կարող պնդել, թե Ադրբեջանում ժողովրդավար կառավարության հաստատմանը զուգընթաց հայաքներն ամբողջովին կփոխվեն։ Ներկայում այդ երկրում համակարգային կերպով, սկսած մանկական տարիքից, քարոզում են հայատյացություն»,– ասաց Հովհաննիսյանը։
Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության
Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այդ երկրի իշխանություններն ընդհանուր առմամբ փորձում են ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ։
«Նրանց քաղաքականությունը պատերազմի սպառնալիքով հոգեբանական ճնշումն է։ Եթե վերլուծենք Ալիևի` 2018 թվականի հայտարարությունները, ապա կտեսնենք, որ այդ քաղաքականությունը չի փոխվել»,– ասաց նա։
Փորձագետը նշեց, որ Հայաստանի թավշյա հեղափոխությունից ինչպես նախքան, այնպես էլ հետո Ալիևը միշտ շեշտադրել է ուժի գործոնը։
«Նա նշում էր, որ հակամարտության լուծման համատեքստում ուժի գործոնն Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունի։ Դա հակասում է Փարիզի և Միլանի պայմանավորվածություններին և վկայում է դրանց չկատարման մասին»,– ասաց Հովհաննիսյանը։
Փորձագետն ընդգծեց, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ չէ խաղաղության։ -0-