Ադրբեջանի բնակիչները ծաղրում են Ալիևին «մի քանի անգամ ազատագրված» գյուղերի համար. Հովհաննիսյան

03.11.2020, 23:49
Ադրբեջանի բնակիչները ծաղրում են Ալիևին «մի քանի անգամ ազատագրված» գյուղերի համար. Հովհաննիսյան
Ադրբեջանի բնակիչները ծաղրում են Ալիևին «մի քանի անգամ ազատագրված» գյուղերի համար. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստ-Արմենիա/. Ադրբեջանի բնակիչները ծաղրում են երկրի նախագահ Իլհամ Ալիևին «մի քանի անգամ ազատագրված» գյուղերի համար Ջեբրայելի և Զանգելանի շրջանում, հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույց ժամանակ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ներկայացնելով, իր խոսքով, Արցախում գրավված գյուղերը, նշել է Ջեբրայիլի և Զանգելանի շրջանում մի շարք բնակավայրեր, որոնք գտնվում են հանրապետության ամենահարավային հատվածում, ընդ որում վերջիններիս գրավման մասն ադրբեջանական կողմը հայտնել էր պատերազմի առաջինի օրերին:

«Ինչ վերաբերում այո, կան հակասություններ, և դրանք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում տարբեր ֆորումներում ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերի՞ք չէ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»»,- նշել է Հովհաննիսյանը: -0-