Ադրբեջանական «երթը» դեպի Շուշի տապալվել է
09.06.2019,
21:20
Ադրբեջանի իրավապահ մարմինները նախօրեին ձերբակալել են «Վերադառնում ենք Ղարաբաղ» նախաձեռնության մի քանի ակտիվիստների:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի իրավապահ մարմինները նախօրեին ձերբակալել են «Վերադառնում ենք Ղարաբաղ» նախաձեռնության մի քանի ակտիվիստների, ովքեր «քաղաքացիական քայլերթ» էին մտադիր անցկացնել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծով:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպություններ մտադիր էին հունիսի 8-ին քայլերթով անցնել Հորադիզից (Ադրբեջան) մինչև Շուշի (Արցախ)` հատելով սահմանը: Հայ փորձագետները նման ակցիան անվանել էին ղարաբաղյան հակամարտության գոտում ապակայունացման նոր փորձ և Ադրբեջանի քարոզչական հնարք:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ ձերբակալվել էին Հորադիզի մատույցներում և տեղափոխվել Ֆիզուլիի շրջանի ոստիկանության բաժին: Մի քանի ժամ անց նրանք ազատ են արձակվել:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց արևելագետ Կարեն Հովհաննիսյանը, ակցիան տապալվել է շնորհիվ հայկական ԶԼՄ-ների` այդ միջոցառման բնույթի սադրիչ և քարոզչական լինելու հարցի ժամանակին արված արձագանքի:
«Հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները ստիպեցին Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել այս նախաձեռնությունից, որի կազմակերպիչները միանգամից հայտարարեցին պետկառույցների չմասնակցության մասին: Հենց դա էլ առիթ տվեց իրավապահ մարմիններին կանխել ակցիան: Այնուամենայնիվ, դրանից հետո արդեն ակնհայտ է, որ բոլոր միջոցառումներն անցկացվում են պաշտոնական Բաքվի տեղեկացվածությամբ»,- ասաց նա: -0-