Զախարովան մեկնաբանել է հայտարարություններն այն մասին, որ ՌԴ–ն լքել է հայերին և Հայաստանին Արցախի հարցում

13.11.2020, 19:01
Զախարովան մեկնաբանել է հայտարարություններն այն մասին, որ ՌԴ–ն լքել է հայերին և Հայաստանին Արցախի հարցում
Զախարովան մեկնաբանել է հայտարարություններն այն մասին, որ ՌԴ–ն լքել է հայերին և Հայաստանին Արցախի հարցում
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը լքել է հայերին և Հայաստանին Արցախի հարցում։

Հունաստանի և այլ երկրների մի շարք լրատվամիջոցներում ասում են, որ Ռուսաստանն իբր լքել է Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում`փորձելով «պատժել» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ արդյունքում տուժել է հայ ժողովուրդը։

«Ռուսաստանը լքե է ոչ թե Հայաստանին և հայերին, այլ գործադրել է բոլոր ուժերն այդ իրավիճակը կարգավորելու համար, սկզբում` քաղաքական ուղով` դրա համար օգտագործելով դիվանագիտությունը, միջազգային իրավունքը, բանակցային գործընթացը, իսկ հետո` այնտեղ տեղափոխելով իր խաղաղապահներին», – ասել է Զախարովան։

Загружается новость ... "Лево"

Նա նաև նշել է, որ հոդվածների հեղինակներն ու հեռուստածրագրերի մասնակիցները, որոնք իրար հերթ չեն տալիս, պետք է հիշեն, որ այսօր այդ տարածաշրջանի, որն անմիջապես սահմանակից է երկու երկրներին` Հայաստանին և Ադրբեջանին, անվտանգությունն ու ապագան, նրանց կյանքը, բարգավաճումը, կայունությունը երաշխավորվում ու ապահովվում է ռուս խաղաղապահների կողմից։

«Սա վերաբերում է այն հարցին, թե որքան է մեր երկիրն ու ղեկավարությունն անկեղծ շահագրգռված այդ տարածաշրջանի կայունության հարցում։ Սա ոչ միայն քաղաքական հայտարարություններ են, որոնք, անխոս, կարևոր են, քանի որ մենք դրանք շատ ենք լսել տարբեր քաղաքական գործիչների կողմից, սա ոչ միայն հնարավորություն է պնդելու սեփական դիրքորոշումը, որն ուղղված էր խաղաղ կարգավորմանն ու հրադադարին, սա նաև այնտեղ մեր խաղաղապահներին ուղարկելու որոշում է», – ասել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ նման հրապարակումներն այն մասին, թե ով է հաղթել, ով է շահառուն, ով է պարտվել, ով է պարտված կողմը, վկայում են փորձագիտական գնահատականի թուլության մասին։

Նա նաև նշել է, որ բացակայում է ավելի վաղ այնտեղ տեղի ունեցող գործընթացների գիտակցումը, այնտեղ ստեղծված իրավիճակի և այն երկարաժամկետ հեռանկարների ու նպատակների, որոնք սահմանվել են երեք պետությունների կողմից ստորագրված հայտարարության մեջ և որին ուղղված է հայտարարությունը։

Загружается новость ... "Право"

«Ամեն մեկը, ով գրում է, պետք է հասկանա, թե ինչի է դիմել մեր երկիրը` ընդունելով նման որոշում, և որքան է այն շահագրգռված տարածաշրջանի և հատկապես երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի կայունությամբ ու բարգավաճմամբ։ Սա աննախադեպ որոշում է», – ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ խաղաղապահներ ուղարկելու որոշումը բավականին բարդ է և պահանջում է մեծ ջանքեր, երկարատև բանակցություններ, ֆինանսական հարցերի քննարկումներ, լոգիստիկ խնդիրների լուծումներ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ չնայած բոլոր խնդիրներին, որոշումն ընդունվեց օպերատիվորեն, քանի որ Ռուսաստանի համար ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ փոխհարաբերությունների պատմությունը դատարկ խոսքեր չեն։

«Մենք պատրաստ ենք ձեռնարկված քայլերին։ Շատ հեշտ է գրել և արտաբերել «խաղաղապահներ», իսկ յուրաքանչյուր խոսքի հետևում կոնկրետ մարդու կյանք է, և դա պետք է հասկանալ, շատերը պարզապես չեն հասկանում Ռուսաստանի ընդունած որոշման մասշտաբը», – ասել է Զախարովան։–0–