ԶԼՄ–ները գրել են, որ ԱՀ նախագահը պահանջել է հայկական ԶՈւ–ին հանել Կարմիր Շուկայի ճանապարհից` ադրբեջանցիներին հանձնելու համա. ՊԲ–ն հերքում

13.03.2021, 20:32

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական ԶԼՄ–ներում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին»։

Ավելի վաղ այդ մասին հայտնել էր politik.am–ը։

«Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին», իրականությանը չի համապատասխանում», – նշվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հորդորում է զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց:–0–