573.17
6.58
485
+33
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը մեղադրել է Բաքվին բանակցությունները ձախողելու փորձի մեջ (ՎԻԴԵՈ)

20:13
31 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ուրբաթ մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարությունը։

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում հայկական կողմին մեղադրում է իր զինծառայողի սպանության մեջ` եզրակացնելով, որ «հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են և իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները»։ 

«Բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու առաջարկը պատկանում է Հայաստանին։ Հայկական կողմը չի կարող մերժել այն, ինչ հենց ինքն է առաջարկել։ Այդ մթնոլորտի ստեղծմանն էին միտված Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմնականում պահպանվում են։ Հայաստանը և Արցախը հավատարիմ են իրենց հանձնառություններին», – նշել է Նաղդալյանը` հավելելով, որ Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, և «ճիշտ կլիներ, որ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ադրբեջանական կողմը իրականացներ ներքին հետաքննություն ենթադրյալ միջադեպի վերաբերյալ` իրականությունը պարզելու նպատակով»: 

Նաղդալյանի խոսքով, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր չէր լինի ապատեղեկատվություն տարածել հրադադարի խախտումների մասին։ 

«Հատկանշական է, որ հենց ադրբեջանական կողմի մերժման պատճառով այդ մեխանիզմը մինչ օրս չի ստեղծվել։ Ստեղծված իրավիճակում ընդգծում ենք հրադադարի ամրապնդման, այդ թվում հետաքննող մեխանիզմ ստեղծելու 2016թ․ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը», – ընդգծել է Աննա Նաղդալյանը։ 

«Ուշագրավ է նաև, որ զինծառայողի սպանության մեջ հայկական կողմին մեղադրող լուրեր Բաքուն տարածում է համանախագահների տարածաշրջանում գտնվելու օրերին։ Սա բանակցային գործընթացը խաթարելու և համանախագահների կողմից նախանշված առաջիկա հանդիպումը ձախողելու փորձ է», – հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Տարածաշրջանային այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ 

«Նման կեղծ լուրեր տարածելով Բաքուն փորձում է իր ապակառուցողական քաղաքականության մեղքը բարդել բանակցային մյուս կողմերի` Հայաստանի ու Արցախի վրա։ Այն ցույց է տալիս, թե որքանով է Բաքուն պատրաստ արձագանքել հիմնահարցի հանգուցալուծման միջնորդական ջանքերին, որքանով է պատրաստ շարունակել ու առաջ մղել բանակցությունները», – հայտարարել է Նաղդալյանը։ 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նաև նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացում իր դրական ներգրավվածության հանձնառությանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմամբ շարունակելու է ջանքեր ներդնել դրան նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ։ 

Պատասխանելով այն հարցին, որ Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքների հետ մեկտեղ՝ Ադրբեջանի ԱԳՆ կողմից նշվեց այնտեղ ապրող հայերի, Ադրբեջանի՝ հանդուրժողականության երկիր լինելու, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին` Նաղդալյանը հետաքրքիր է համարել այն փաստը, որ իր տարածքում բնակվող հայերի մասին նշում է մի երկրի ներկայացուցիչ, որտեղ արգելվում է ոչ միայն հայերի, այլ նույնիսկ նրանց ազգանունների գոյությունը տարբեր ազգերի ֆուտբոլասերների շապիկների վրա: 

«Ադրբեջանում առ այսօր առկա անհանդուրժողականությունը հետևանք է Սումգայիթի, Բաքվի և այլ բնակավայրերում իրականացված հակահայկական ջարդերի, հայատյացության սերմանման քաղաքականության անպատժելիության, որի գագաթնակետը եղավ Սաֆարովի հերոսացումը և Արցախի դեմ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիան, որն ուղեկցվում էր զազրելի վայրագություններով:

Ինչ վերաբերում է Հայաստանի «ներքին քաղաքական խնդիրներին», մենք ժամանակ չենք վատնում բացատրելու ժողովրդավարական հասարակության գործունեության տարրական կանոնները», – ընդգծել է Աննա Նաղդալյանը։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:45
08 Օգոստոսի 2020
Արցախի ՊԲ-ն հայտնել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման մասին
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է նախոչդ շաբաթվա ընթացքում առաջնագծում տիրող իրավիճակը
17:36
07 Օգոստոսի 2020
Սարգսյանը մեկնաբանել է հողերի կորուստն Ապրիլյան պատերազմի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը մեկնաբանել է հողերի կորուստն Ապրիլյան պատերազմի ժամանակ. ՎԻԴԵՈ
10:38
07 Օգոստոսի 2020
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հեռանում է աշխատանքից
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հեռանում է աշխատանքից
15:13
01 Օգոստոսի 2020
ԱՀ ՊՆ ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը
ԱՀ ՊՆ ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը
12:38
26 Հուլիսի 2020
Արցախում կորոնավիրուսով վարակված 90-ամյա կին է մահացել
Արցախում 90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
19:58
25 Հուլիսի 2020
Արցախի Այգեստան համայնքը մեկուսացվել է կորոնավիրուսի պատճառով
ԱՀ պարետի որոշմամբ, Արցախի Այգեստան համայնքը մեկուսացվել է կորոնավիրուսի պատճառով

17:28
19 Հուլիսի 2020
Արցախի Հանրապետության նախագահն այցելել է Արցախի ամենաբարձր մարտական դիրք (ՖՈՏՈ)
Արայիկ Հարությունյանը ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի ամենաբարձր մարտական դիրքից․ ՖՈՏՈ
18:09
18 Հուլիսի 2020
Արցախա-ադրբեջանական սահմանին մեկ շաբաթում հրադադարը խախտվել է ավելի քան 500 անգամ, արձակվել է 6000 կրակոց. ՊԲ
Մեկ շաբաթում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 500 անգամ, արձակվել է 6000 կրակոց. ՊԲ
12:10
17 Հուլիսի 2020
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակն Արցախում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին (ՎԻԴԵՈ)
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակն Արցախում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին. ՎԻԴԵՈ
16:37
14 Հուլիսի 2020
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը
12:19
13 Հուլիսի 2020
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
00:30
13 Հուլիսի 2020
Ստեփանակերտից հայտնել են արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Տավուշում հրետակոծումների ֆոնին
Ի՞նչ իրավիճակ է արցախա-ադրբեջանական սահմանին Տավուշում հրետակոծումների ֆոնին