Երևանում ընթանում է ակցիա` ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերսկսման պահանջով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
14.12.2020,
12:04
Երևանում ընթանում է ակցիա` ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերսկսման պահանջով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ընթանում է ակցիա` ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերսկսման պահանջով, որը կազմակերպվել է «Ազգային–ժողղովրդական բևեռ» շարժման կողմից։
Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Գարեգին Նժդեհի արձանի մոտ և երթով շարժվել են դեպի ՀՀ ԱԳՆ–ի շենք։ Այնտեղ հիմա անցկացվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը։
Ինչպես նշել է շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը, ակցիայի հիմնական նպատակն է մերժել կապիտուլյացիոն ակտը, որն անդրադառնում է Հայաստանի տարածքային հարցերին, ինչպես նաև ներկայացնել սեփական դիրքորոշումը։

«Պահանջում ենք Մինսկի խմբից, որպեսզի Արցախյան հարցի կարգավորման գործընթացը վերադառնա ՄԽ ձևաչափ, տեղակայվեն միջազգային խաղաղապահներ և թշնամու ուժերը դուրս բերվեն տարածքից։ Կփորձենք հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ», – ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ առնվազն երկու երկիր` Ֆրանսիան և ԱՄՆ–ն, ջանքեր են գործադրում վերադարձնել գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ, այն դեպքում երբ Ադրբեջանը փորձում է զրոյացնել այդ ջանքերը։
«Հետևաբար, անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր, որպեսզի թշնամու նպատակները չիրականանան։ Եթե հայկական կողմը լիներ ավելի ակտիվ, ապա հնարավոր է` իրավիճակն ավելի լավ լիներ, սակայն եղել է պատերազմ, այն ունի իր կանոններն, ու այս պահին անհրաժեշտ է առավելագույնս արդյունավետ և աագ գործընթացը տեղափոխել ԵԱՀԿ ՄԽ հարթակ», – ասաց նա։

Ավետիսյանի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ հարթակն ավելի նախընտրելի է, քան ամեն ինչ թողնել թշնամու հայեցողությանը։

«Այդ պատճառով կենսական կարևորություն ունեցող հարցերի լուծման համար անհրաժեշտ է քննարկումները տեղափոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ, ավելին, որ ՄԽ երկու ներկայացուցիչները խոսել են նոր առաջարկների մասին, և դրանք անհրաժեշտ է քննարկել», – ասաց նա։
Նախաձեռնող խմբի անդամներից Արա Պապյանն իր հերթին հայտարարեց, որ Արցախը եղել և մնում է հայկական, և գործընթացը պետք է վերադառնա իր ձևաչափ։

«Չի կարող լինել լուծում` ռուս–թուրքական համաձայնությունների հիման վրա, չի կարող կրկնվել 100 տարվա վաղեմության պատմությունը, երբ Հայաստանը կիսվել էր երկու ուժերի միջև։ Հիմա կրկին նման փորձ է արվում, և նման մոտեցումն անթույլատրելի է նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների համար», – ասաց Պապյանը։

Նա ընդգծեց, որ Արցախի հարցով նոյեմբերի 9–ի հայտարարությունն անտեսում է հիմնական դիրքորոշումները, որոնց հետամուտ են եղել համանախագահները, սակայն չի կարող լինել խաղաղություն առանց արդարության և տարածաշրջանում մեր ժողովրդի իրավունքները հաշվի առնելու, դա չի կարող լինել մեր անվտանգության հաշվին։
«Հրադադարի հայտարարությունը դարձավ միջպետական համաձայնագիր և սպառնալիքի տակ է դնում մեր անվտանգության հարցը», – ընդգծեց Պապյանը։–0–