Ոչ մի երկրում խաղաղապահները դրական դեր չեն խաղացել. գեներալ Տեր–Թադևոսյան (ՎԻԴԵՈ)
08.10.2020,
17:04
Արկադի Տեր–Թադևոսյանը` Կոմանդոսը, մեկնաբանել է Արցախում խաղաղապահներ տեղակայելու հարցը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոչ մի երկրում խաղաղապահները դրական դեր չեն խաղացել, հայտարարեց արցախյան պատերազմի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը` Կոմանդոսը, «Նովոստի–Արմենիա» գործակալության Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3–ին, պատասխանելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողի այն հարցին, թե, արդյոք, ցանկանու՞մ է տեսնել ռուս խաղաղապահներին Արցախում` նշել է, որ այդ հարցերը կարող են քննարկվել ավելի լայն համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
«Ադրբեջանն այնպես կազդի խաղաղապահների վրա, որ մենք նրանց հետ կդառնանք թշնամիներ, նրանք կկիսեն այդ կազմակերպությունը, նրանք դրա մասնագետներն են», – ասաց Տեր–Թադևոսյանը։
Գեներալը նաև նշեց, որ Իրանը դեմ է խաղաղապահներին, և հիմա նա Հայաստանի կողքին, քանի որ մենք չենք ուզում խաղաղապահներին։
«Մենք ունենք ճանապարհ միայն Իրանի միջով։ Վրաստանը`մեր «եղբայրը», փակեց և ցամաքային, և օդային տարածքը։ Դրա մեջ (խաղաղապահների տեղակայում, խմբգր.) ես դրական բան չեմ տեսնում», – ասաց Տեր–Թադևոսյանը։–0–