Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ագրեսիայում սպառնալիք է նաև միջազգային անվտանգությանը. Փաշինյան

02.11.2020, 14:32
Փաշինյանն ասում է` վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգությանը և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա
Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ագրեսիայում սպառնալիք է նաև միջազգային անվտանգությանը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգությանը և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա:

Загружается новость ... "Лево"

Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըն Facebook-յան իր էջում։

«Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն եւ նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները եւ դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք», – նշել է նա:–0–