Ուզում եմ, որ սա լինի հայտարարություն ամբողջ աշխարհին` Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան. Արայիկ Հարությունյան (ՎԻԴԵՈ)
27.09.2020,
23:16
Ուզում եմ, որ սա լինի հայտարարություն ամբողջ աշխարհին` Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան. Արայիկ Հարությունյան. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան։
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը` անօդաչու և ինքնաթիռները։ Այդ նույն F16-երը, որոնք ամսից ավելի գտնվում են Ադրբեջանի տարածքում, սովորական կամ համատեղ զորավարժությունների տակ, օգտագործել են առավոտից մինչև հիմա։ Ուզում եմ, որ սա լինի հայտարարություն ամբողջ աշխարհին` Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան։ Ոչ միայն անօդաչու, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են զորամիավորումներ, զինվորականներ, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին։ Արցախը կռվում ` միայն օգտագործելով Արցախի բանակի պաշտպանության ուժերը և, իհարկե, կլինեն կամավորներ միայն ՀՀ–ից», – հայտարարեց Հարությունյանը։
Նրա խոսքով, ՊԲ–ն պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը։
«Դիրք կորցրել ենք, բայց հաստատ նաև դիրքեր գրավելու ենք։ Ուզում եմ հայտարաարել, որ պատերազմի արդյունքները կոնկրետ մեզ համար կանխատեսելի են։ Այն մտահղացումը կամ այն ծրագիրը, որն ունի թշնամին, ձախողվելու է։ Ունեն (հառակորդը, խմբգր.) հարյուրավոր կորուստներ, տասնյակ տեխնիկա, տասնյակ անօդաչու սարքեր, ուղղաթիռներ։ Ամենակարևորն այն է, որ հիմնականում օգտագործում են թուրքական ժամանակակից անօդաչու սարքեր, որոնցով Թուրքիան հպարտանում էր վերջին ամիսներին։ Դրանք օգտագործում են թուրքական բանակի ներկայացուցիչները», – նշեց Հարությունյանը։–0–
Загружается новость ... "Лево"