Թուրքական F-16 կործանիչները շարունակում են իրենց թռիչքը Լեռնային Ղարաբաղի տարածքում. Մնացականյան (ՎԻԴԵՈ)

24.10.2020, 10:01
Թուրքական F-16 կործանիչները շարունակում են իրենց թռիչքը Լեռնային Ղարաբաղի տարածքում. Մնացականյան. ՎԻԴԵՈ
Թուրքական F-16 կործանիչները շարունակում են իրենց թռիչքը Լեռնային Ղարաբաղի տարածքում. Մնացականյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են իրենց F-16 կործանիչների թռիչքները Լեռնային Ղարաբաղի վրա և համակարգում են անօդաչու թռչող սարքերի հարվածները։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում գտնվող Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

«Այնտեղ հիմա ռազմական ինքնաթիռներ են, իրականում F-16–եր, որոնք պատկանում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին։ Նրանք թռիչքներ են իրականացնում այդ տարածքում և համակարգում են ԱԹՍ–ների հարվածները Լեռնային Ղարաբաղի հայերի ուղղությամբ», – ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Մնացականյանը հարցադրում է արել, թե ինչպես է հայկական կողմը վերաբերում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի կողմից միջազգային վերահսկողության ներքո հակամարտության գոտում ոչ թռիչքային գոտի սահմանելու նախաձեռնությանը։ Նախարարի խոսքով, այդ հարցը կարող է քննարկվել որպես կրակի դադարեցման ռեժիմի բաղկացուցիչ մաս։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարային կետերը համակարգում են թուրքական ԱԹՍ–ների կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացվող հարվածները։ ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողություններում և Արցախի դեմ կռվում են Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից վերահսկվող զինվորական խմբավորումների ահաբեկիչներ։–0–