Տոյվո Կլաարը սկզբում ուրախացել, հետո հիասթափվել է Ադրբեջանի պատճառով Արցախի գազամատակարարման դադարեցման կապակցությամբ

10.07.2023, 11:25
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սկզբում ուրախացել, հետո հիասթափվել է Ադրբեջանի պատճառով Արցախի գազամատակարարման դադարեցման կապակցությամբ
Տոյվո Կլաարը սկզբում ուրախացել, հետո հիասթափվել է Ադրբեջանի պատճառով Արցախի գազամատակարարման դադարեցման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Ադրբեջանի պատճառով Արցախի գազամատակարարման դադարեցմանը։

Կլաարը նախօրեին Twitter–ում գրել է. «Հաճելի է կարդալ այս առավոտյան, որ գազամատակարարումը Խանկենդի/Ստեփանակերտ վերականգնվել է»։

Հուլիսի 8-ի երեկոյից Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը տևեց մի քանի ժամ. Ադրբեջանը, արդեն հուլիսի 9-ի կեսօրից հետո, կրկին փակեց իր կողմից վերահսկվող տարածքում միակ խողովակաշարի փականը։
Այնուհետև Կլաարը գրեց նոր թվիթ, որում արտահայտեց իր հիասթափությունը։

«Խոստումով սկսվող օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես բազմիցս հայտարարարել է Եվրամիությունը, չափազանց կարևոր է, որպեսզի էներգամատակարարումը, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով վերականգնվեն առանց սահմանափակումների։ Բաքու–Ստեփանակերտ/Խանկենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի` նպատակ ունենալով ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել անչափ անհրաժեշտ վստահություն և երաշխավորել արժանապատվությունը: ԵՄ–ն անհամբեր սպասում է Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ», – նշվում է Կլաարի հրապարակման մեջ։–0–