Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում Արցախի նախագահն այցելել է երկրի հարավ–արևելյան հատված (ՖՈՏՈ)

25.10.2020, 18:54
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում Արցախի նախագահն այցելել է երկրի հարավ–արևելյան հատված. ՖՈՏՈ
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում Արցախի նախագահն այցելել է երկրի հարավ–արևելյան հատված (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն այցելել են հանրապետության հարավ–արևելյան հատված։

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտնել է Արցախի նախագահը Facebook –յան իր էջում։

«Հարգելի ՛ հայրենակիցներ, այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված», – գրել է Հարությունյանը:

Նա նշել է, որ տեղում քննարկվել են այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ:

«Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում: Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին», – գրել է Արցախի նախագահը:–0–