ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության արդյունքում վիրավորված 3 ռուսաստանցի լրագրողները տեղափոխվել են Երևան։
Загружается новость ... "Лево"
Այս մասին նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook–յան էջում։
«Նրանցից 2-ը վիրահատվել էին Ստեփանակերտում։ Յուրի Կոտենոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարքին: Ինչ վերաբերում է մյուս երկու ռուսաստանցի լրագրողներին, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք արդեն տեղափոխվել են Մոսկվա», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–