Ստեփանակերտում սակրավորներ են աշխատում, պայթյուններ լսելու դեպքում բնակիչներին խնդրում են խուճապի չմատնվել (ՖՈՏՈ)

26.10.2020, 12:47
Ստեփանակերտում սակրավորներ են աշխատում, պայթյուններ լսելու դեպքում բնակիչներին խնդրում են խուճապի չմատնվել. ՖՈՏՈ
Ստեփանակերտում սակրավորներ են աշխատում, պայթյուններ լսելու դեպքում բնակիչներին խնդրում են խուճապի չմատնվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։

Загружается новость ... "Лево"

«Հայտնաբերված զենք-զինքմթերքը ոչնչացվում է տեղում։ Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել», – նշում են գերատեսչությունից։

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրում է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 500-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Հոկտեմբերի 25–ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Բաքվի և Երևանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 08: 00-ին:

Սա հրադադարի հաստատման արդեն երրորդ փորձն է։ Առաջին երկու հրադադարները խախտվել են Ադրբեջանի կողմից։ –0–