Ստեփանակերտում քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ, կա վիրավոր

12.10.2022, 17:57
Ստեփանակերտում քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ, կա վիրավոր
Ստեփանակերտում քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ, կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 13:30-ին, Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցի բնակելի տներից մեկում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ուժեղացված խումբը հայտնաբերել է թմրանյութ, որի բնակիչ 32-ամյա Հ. Հ.-ն հանել է նռնակը և սպառնացել, որ եթե ոստիկանները չհեռանան տնից, ապա կպայթեցնի այն, այնուհետև նռնակը ձեռքին լքել բնակարանը և թաքնվել «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի հարակից տարածքում, հաղորդում է Արցախի ոստիկանությունը։

«Քրեական հետախուզության և Ստեփանակերտ քաղաքի վարչությունների ծառայողների կողմից Հ.Հ.-ին հետապնդելու և վնասազերծելու ընթացքում վերջինս նռնակը նետել է ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հանրապետական բժշկական կենտրոն։ Լեռնիկ Բալասանյանի կյանքին վտանգ չի սպառնում», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հ.Հ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։ Կատարվում է քննություն։-0-