Ստեփանակերտի շրջակայքում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
04.02.2022,
13:51
Ստեփանակերտի շրջակայքում 12-րդ դարի մեծ խաչքարեր են հայտնաբերվել. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտի շրջակա անտառներում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվել:
Ինչպես նշվում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության Facebook-յան էջում, օրերս իրենց է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։
«Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12_րդ դարի այս խաչքարերը գրանցված չեն։ Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն ուղեկցեց, այլև օգնեց մեր աշխատանքներին», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-