Շուտով ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ կասի, թե թշնամու ձայնը ինչպես և որտեղ է կտրվելու. ԱՀ նախագահի խոսնակ

09.10.2020, 00:26
Շուտով ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ կասի, թե թշնամու ձայնը ինչպես և որտեղ է կտրվելու
Շուտով ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ կասի, թե թշնամու ձայնը ինչպես և որտեղ է կտրվելու. ԱՀ նախագահի խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պատերազմ մեկնաբանելը ծանր ու պատասխանատու աշխատանք է, քանի որ մարդիկ անընդհատ սպասում են նորության, գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Իրականում անցնող օրը հերթականն էր. Պաշտպանության բանակը շարունակ ծանր կորուստներ էր հասցնում թշնամուն: Իհարկե, թուրքը իրեն հատուկ ձևով այսօր թիրախավորեց նաև Աստծո տունը, բայց ինչքանո՞վ դա օգնեց օրինակ ծուղակի մեջ հայտնված նրա զորքերին, կարծում եմ՝ ոնչնչով: Աստված մեզ հետ է, և պատերազմից հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը կրկին ղողանջելու են առաջվա պես, բայց թե թշնամու ձայնը ինչպես և որտեղ է կտրվելու, շուտով կասի ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ», – նշել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր հակառակորդը երկու անգամ խոցել է Շուշիում գտնվող Սուրբ Ղազանչեցող եկեղեցին, ինչի հետևանքով արտասահմանցի լրագրողներ են վիրավորվել։–0–