ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ը չի արձագանքել Ռուսաստանի առաջարկին` մասնակցել Լեռնային Ղարաբաղի ականազերծման գործընթացին, նշել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող ֆիլմում։
«Երբ նոյեմբերին այդ ամենը տեղի ունեցավ, մենք ասել ենք`ՄԱԿ–ի ականազերծման կենտրոն, եկեք։ Այնտեղ ամեն ինչ ականապատված է։ Մարդիկ չեն կարող վերադառնալ այնտեղ։ Ինչ–որ մեկը եկա՞վ, դեռ ոչ ոք», – ասել է Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Նա ընդգծել է, որ դեռ տեղում աշխատում են միայն ռուս ականազերծողները։
«Այնտեղ աշխատում է և ԱԻՆ–ը, և ՊՆ–ն, աշխատում են տեղացի ականազերծողները։ Այլևս ոչ ոք չի եկել», – ասել է Շոյգուն։–0–