Շարքից հանել են հատուկջոկատայիններով լցված մի քանի մեքենա. հերոսական դրվագներ առաջնագծից (ՎԻԴԵՈ)

07.11.2020, 14:06
Շարքից հանել են հատուկջոկատայիններով լցված մի քանի մեքենա. հերոսական դրվագներ առաջնագծից. ՎԻԴԵՈ
Շարքից հանել են հատուկջոկատայիններով լցված մի քանի մեքենա. հերոսական դրվագներ առաջնագծից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական ստորաբաժանումների զինծառայողների մասին։

Загружается новость ... "Лево"

Այս ուղղությամբ հակառակորդը պարբերաբար փորձում է առաջխաղացման փորձեր ունենալ։

Մասնավորապես օրեր առաջ այս ուղղությամբ հակառակորդը փորձել է ճեղքել, սակայն հետ է շպրտվել` մեծաթիվ կորուստներով։

«Մի քանի անգամ է փորձել ընդ որում, այդ վտանգը հիմա էլի կա։ Մեր տղաներն էս պահին կանգնած են զգոն, պատրաստ կրկին անգամ հետ շպրտելու», – պատմում է թշնամու հերթական դիվերսիոն խմբի հարձակումը կասեցրած ստորաբաժանման հրամանատարը:

«Միշտ զգոն ենք, բոլորս կռվում ենք մեր հող ու ջրի, մեր Հայրենիքի, մեր սահմանների, մեր պետականության համար», – նշում է Հայրենիքի պաշտպաններից մեկը։–0–