Սեպտեմբերի 27–ին Արցախի ողջ տարածքում լռության րոպե կհայտարարվի
24.09.2021,
12:49
Սեպտեմբերի 27–ին Արցախի ողջ տարածքում լռության րոպե կհայտարարվի

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Նույն օրը, ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։–0–