Ռուսաստանը շահագրգռված է կայունությամբ Հայաստանում և Ադրբեջանում. Զախարովա
12.10.2020,
01:07
Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը շահագրգռված է կայունությամբ Հայաստանում և Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, չափազանց հետաքրքրված է կայուն իրավիճակով Հայաստանում և Ադրբեջանում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Այսօրվա իրավիճակի բացառիկությունն այն է, որ սեփական ազգային շահերի առկայության դեպքում, դրանք առկա են, և մենք դրանք պաշտպանում ենք, առաջնահերթ կարգով մեզ համար կարևոր է կայությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, և նրանց հարաբերությունները մեզ համար սկզբունքային կարևոր են», – ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն իրեն թույլ չի տա խաղալ մյուս երկրների ժողովուրդների զգացմունքների հետ, երբեք «չի զբաղվում դատարկ հռետորաբանությամբ»։
Նրա խոսքով, Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի դեպքում հաջողվել է հասնել արդյունքի դիվանագիտական ջանքերի հիման վրա։
Զախարովան, միաժամանակ, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը հակամարտող կողմերի միջև բանակցությունները կազմակերպելու հարցում։
«Պետք է հիշել մի շատ կարևոր բան։ Ինչ աշխատանք է իրականացրել մեր երկրի նախագահը, որպեսզի հնարավոր դառնա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների այցը մեր մայրաքաղաք։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և երկու երկրների միջև իրավիճակի մասին ցանկացած խոսակցություն, ինձ թվում է, պետք է սկսել`գիտակցելով և հիշելով, թե ով է իրական ընկերը, և ով` ոչ այնքան», – ավելացրել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև կարծիք է հայտնել, որ բանակցությունների ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խնդիրն էր ոչ թե մոտեցնել կողմերին, այլ մշակել փաստաթուղթ, որը թույլ կտա սկսել ճանապարհ դեպի հակամարտության կարգավորում։
«Ինձ թվում է, որ նա ոչ այնքան մոտեցնում էր...կողմերի դիրքորոշումները մոտեցնելը, հատկապես հակամարտության թեժ փուլի ժամանակ, խնդիր է, որն իր առջև դնում է իսկապես փորձառու դիվանագետը։ Ինձ թվում էր, որ խնդիրն ամբողջովին այլ էր. մշակել փաստաթուղթ, մշակել ելակետ` այս շատ ծանր, բայց անհրաժեշտ ուղին սկսելու համար։ Համաձայնեք, դրանք տարբեր բաներ են, մոտեցնել կողմերը կամ մշակել փոխզիջումային փաստաթուղթ։ Նա (Լավրովը, ՏԱՍՍ) կենտրոնացել է երկրորդ մոտեցման վրա, դա իմ զգացումն է` արտաքինից», – ընդգծել է նա։
«Ես շատ բանակցություններ եմ տեսել։ Ես տեսել եմ երկարատև բանակցություններ` ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությամբ, դուք հիշում եք իրանական միջուկային ծրագիրը, սիրիական կարգավորումը, Ուկրաինայի մասին ընդհանրապես չեմ խոսում, ժամերով տևող մարաթոններ, որոնք տեղափոխվում էին հաջորդ օր, ինչ ասես, որ չի եղել», – ընդգծել է Զախարովան։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս ռաունդում նա (Լավրովը, ՏԱՍՍ) ներդրվեց ամբողջովին, ներդրեց իր ինտելեկտը, բանակցողի ունակությունները, մարդկային որակները մի պարզ պատճառով. մեզ բոլորիս համար այս թեման առանձնահատուկ է», – ընդգծել է Զախարովան։–0–

Загружается новость ... "Лево"