Ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս, որպեսզի ՀՀ ԱԺ պատգամավորները մուտք գործեն Արցախ. պատգամավոր (ՖՈՏՈ)

12.04.2022, 23:56
Ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս, որպեսզի ՀՀ ԱԺ պատգամավորները մուտք գործեն Արցախ. ՖՈՏՈ
Ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս, որպեսզի ՀՀ ԱԺ պատգամավորները մուտք գործեն Արցախ. պատգամավոր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս, որպեսզի հայ պատգամավորները մուտք գործեն Արցախ:

Загружается новость ... "Лево"

««Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների եւ Արցախի գործընկերներիս հետ միասին գտնվում եմ Արցախի դարպասների մոտ, որտեղ 3 ժամից ավել է չեն թույլատրում մուտք գործել Արցախի Հանրապետություն: Խաղաղապահներն ունեն ցուցակներ` մեր անուն ազգանուններով, որպեսզի թույլ չտան մեր մուտքն Արցախ: Հստակ է մեկ բան, որ գործող իշխանությունը, Նիկոլի գլխավորությամբ, կատարում է ադրբեջանաթուրքական տանդեմի` ի դեմս Ալևի հրահանգները: Թերևս, պարզ է՝ գաղտնի պայմանավորվածություններն ընթանում են, ու անհայտ է, թե հիմա ինչ են փորձում թաքցնել», - ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցություններն այսօր բոյկոտեցին ԱԺ քառօրյան և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր:-0-