ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում
07.11.2022,
18:19
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ՊՆ-ն հաստատել է այն փաստը, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղի Ասկերանի շրջանում, որը տեղի է ունեցել օրերս Խրամորթ գյուղում։
«Նոյեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող տեղի բնակչի վրա: Հրետակոծության հետևանքով տեխնիկան թեթև վնասվել է. տեղի բնակիչը չի տուժել»,- ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Տեղեկագրում, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը։
Նշվում է, որ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ համակազմի հրամանատարության կողմից, ադրբեջանական կողմի հետ համատեղ, հետաքննություն է անցկացվում:
Արցախի ՆԳՆ-ի նախօրեին տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Խրամորթ գյուղում գտնվող իր հողատարածքում աշխատող Ստեփանակերտի բնակիչներից մեկի տրակտորի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վնասվել է քաղաքացու տրակտորը, միջադեպի վերաբերյալ տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորախմբին։-0-