ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ «Իսկանդերներ» չեն կիրառվել Արցախյան պատերազմի ժամանակ
25.02.2021,
21:32
ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ «Իսկանդերներ» չեն կիրառվել Արցախյան պատերազմի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Իսկանդեր» տեսակի որևէ հրթիռային համալիր չի կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը։
«Մեր ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են այդ թվում օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի որևէ հրթիռային համալիր չի կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ», – նշել են ՌԴ ՊՆ–ից։
Ինչպես նշել են ՌԴ ՊՆ–ից, հրթիռների ողջ ռազմապաշարը գտնվում է ՀՀ ԶՈւ պահեստներում։

Գերատեսչությունից նշել են, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Զինված ուժերի կողմից կիրառված «Իսկանդեր» համալիրների հրթիռները չեն պայթել կամ պայթել են միայն 10%–ով»։
«Ամենայն հավանականությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով նա օգտագործել է ոչ հստակ տեղեկատվություն», – ընդգծել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հիշեցրել են, որ 9К720-Э օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրը («Искандер-Э») փորձարկվել և բազմաթիվ անգամ հաջողությամբ օգտագործվել է Սիրիայում ռազմական պայմաններում միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ։
«Դա մեզ ամբողջովին հիմք է տալիս պնդել, որ Ռուսաստանում արտադրվող «Իսկանդեր» հրթիռային համալիրը իր դասի մեջ լավագույնն է աշխարհում։ Դա ընդունում են բոլորը», – եզրափակել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։–0–