ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղի իրավիճակի հարցով ռուս–թուրքական կենտրոնը կապված չէ խաղաղապահների հետ

10.11.2020, 23:56
ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ Ղարաբաղի իրավիճակի հարցով ռուս–թուրքական կենտրոնը կապված չէ խաղաղապահների հետ
ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղի իրավիճակի հարցով ռուս–թուրքական կենտրոնը կապված չէ խաղաղապահների հետ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս–թուրքական կենտրոնը կապված չէ խաղաղապահ ջանքերի հետ։

Загружается новость ... "Лево"

Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ես րոպեներին տեղեկատվություն է հայտնվել, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ–ն, երկկողմ կենտրոնի ստեղծման մասին, ես ի նկատի ունեմ Թուրքիայի հետ, որը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում։ Այստեղ արդեն պետք է հստակ հասկանալ, որ խոսքը խաղաղապահ ջանքերի մասին չէ, որոնք նկարագրված են հայտարարության մեջ, այլ` ընդհանրապես այլ առաքելության, համատեղ ջանքերի այլ մասի, դրանք պետք է բաժանել, դրանք տարբեր բաներ են», – ասել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են ոչ միայն ռուս, այլև թուրք խաղաղապահներ։ ՌԴ ԱԳՆ–ի աղբյուրն իր հերթին ՏԱՍՍ–ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Թուրքիայի դերակատարությունը սահմանափակվում է հրադադարի վերահսկման ռուս–թուրքական կենտրոնի շրջանակներով և ուղիղ կապ չունի այդ տարածաշրջանում խաղաղապահ օպերացիայի հետ։–0–