Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

24.11.2020, 18:35
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23–ին և 24–ին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Загружается новость ... "Лево"

«Մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21–ին ռուսական միջգերատեսչական պատվիրակության` Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները, ինչպես նաև երեք երկրների առաջնորդների հայտարարության դրույթների կատարման ընթացքը։ Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալությունը և բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված հետագա քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական փոխգործակցությանն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցերին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–