Պուտինը` Ղարաբաղի մասին. վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը

15.10.2021, 15:24
Պուտինն անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին
Պուտինը` Ղարաբաղի մասին. վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ, բնութագրել է Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Загружается новость ... "Лево"

«Գլխավորն այն է, որ ԱՊՀ–ի շնորհիվ մեզ հաջողվեց պահպանել, իսկ որոշ ուղղություններով անգամ զարգացնել երկար տարիների ընթացքում միասնական պետությունում մշակված տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապեը։ Իհարկե, ցավոք, երբեմն չի լինում առանց տարաձայնությունների և հակասությունների։ Եվ, իհարկե, չափազանց վատ է, երբ այդ հակասությունները հանգեցնում են սուր հակամարտությունները ԱՊՀ մասնակից առանձին պետությունների միջև, ինչպես տեղի ունեցավ, ցավոք, նախորդ տարի, Ղարաբաղի շուրջ իրավիճակը», – ասաց Պուտինը։

Նա երախտագիություն հայտնեց գործընկերներին Ռուսաստանի դերի գնահատման համար։

«Մեր երկրի ակտիվ աջակցությամբ հակամարտությունը հաջողվեց դադարեցնել։ Եվ ռուսական խաղաղապահ զորակազմը ձեռք բերված հրադադարի ռեժիմի երաշխիքն է։ Մեր աջակցությամբ իրականացվում է նաև հումանիտար բեռների մատակարարումը, ականազերծվում են տարածքները, ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, երկու կողմից, երկու տարածքներում` և Ադրբեջանի և Հայաստանի տարածքում», – ասաց Պուտինը։

Նա նշեց, որ վերականգնվում է կենսապահովության համակարգը, բնակչությունը ցուցաբերվում է բժշկական օգնությունը, իրենց տներն են վերադարձել տասնյակ հազարավոր փախստականներ` ավելի քան 52 հազար մարդ։

«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր ռուսական իմաստությունն այն մասին, որ անգամ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը։ Անկախ պետությունների համագործակցության առանցքային դերը պայմանների ապահովումն է խաղաղ համագործակցության և համատեղ աշխատանքի համար` հանուն մեր երկրների բարգավաճման և զարգացման, մեր քաղաքացիների բարեկեցության ավելացման», – ասաց Պուտինը։–0–