Փրկարարները ևս հայտնվել են կրակոցների թիրախում. մանրամասներ`Արցախում ադրբեջանցիների կողմից բացած կրակահերթի մասին (ՖՈՏՈ)
10.01.2022,
16:06
Փրկարարները ևս հայտնվել են կրակոցների թիրախում. մանրամասներ`Արցախում ադրբեջանցիների կողմից բացած կրակահերթի մասին. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
«Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է:–0–