Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում

27.12.2020, 17:25
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Բաքվի և Երևանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն օգնել է հասնել խաղաղ պայմանավորվածությունների Լեռնային Ղարաբաղի հարցում։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրում հարցազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ–ը։

«Փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարի և կառուցողական հարաբերությունների պահպանումը և Բաքվի, և Երևանի հետ թույլ է տվել Պուտինին լինել միջնորդ այդ կարգավորման հարցում», – ասել է նա։–0–