Փաշինյանը զանգել է Պուտինին.ի՞նչ են քննարկել

26.03.2021, 21:00
Փաշինյանը զանգել է Պուտինին.ի՞նչ են քննարկել
Փաշինյանը զանգել է Պուտինին.ի՞նչ են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմի նախաձեռնությամբ ուրբաթ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում։

Загружается новость ... "Лево"

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ փաստվել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և ընդհանուր առմամբ մնում է հանգիստ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Փաշինյանը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ակտուալ հարցերի շուրջ` շեշտադրում անելով էներգետիկայի ոլորտն ու կորոնավիրուսի դեմ պայքարը։ Զրուցակիցները պայմանավորվել են հետագա կոնտակտների շուրջ։–0–