Փաշինյանը նշել է, թե ինչ է ակնկալում Ռուսաստանից և Ֆրանսիայից ղարաբաղյան հակամարտության համատեքստում
17.10.2020,
00:17
Փաշինյանը նշել է, թե ինչ է ակնկալում Ռուսաստանից և Ֆրանսիայից ղարաբաղյան հակամարտության համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Libération ֆրանսիական թերթին տված հարցազրույցում նշել է, որ թե ինչ է ակնկալում Ռուսաստանից և Ֆրանսիայից ղարաբաղյան հակամարտության համատեքստում։
«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան», – նշել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանն ասել է, որ մոտավորապես նույնն է ակնկալում Ֆրանսիայից:
«Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն ավելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում», – ընդգծել է Փաշինյանը։–0–