Փաշինյան, սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ և Ղարաբաղն այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է
03.11.2020,
13:54
Փաշինյան, սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ և Ղարաբաղն այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։
«Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է և առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։ Քեզ հետ ենք Վիեննա», – գրել է նա Facebook-յան իր էջում։
Առնվազն 15 մարդ տուժել է և երկուսը զոհվել է երկուշաբթի երեկոյան Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով (զոհերի թվում է հարձակվողներից մեկը)։ SITE Intelligence Group պորտալը, որը ինտերնետում հետևում է ահաբեկիչների գործունեությանը, հայտարարել է Վիեննայի ահաբեկչության հետ ջիհադիստների կապի մասին։–0–
Загружается новость ... "Лево"