ՊԲ–ն շփման գծի ողջ երկայնքով շարունակում է ամեն մի սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել. Արցախի նախագահը` առաջնագծից (ՖՈՏՈ)
05.10.2020,
14:02
ՊԲ–ն շփման գծի ողջ երկայնքով շարունակում է ամեն մի սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել. Արցախի նախագահը` առաջնագծից. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան եղել է առաջնագծի հարավային թևում։
Նա այս մասին հայտնել է իր Facebook–յան էջում։
«Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում՝ Մեխակավանում (Ջեբրաիլ): Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ», – ընդգծել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:–0–
Загружается новость ... "Лево"