ՊԲ–ն ներկայացրել է, թե ինչպես է անցել գիշերն առաջնագծում

16.10.2020, 09:38
ՊԲ–ն ներկայացրել է, թե ինչպես է անցել գիշերն առաջնագծում
ՊԲ–ն ներկայացրել է, թե ինչպես է անցել գիշերն առաջնագծում
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:

Загружается новость ... "Лево"

Առավոտյան տարբեր ուղղություններում թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները՝ միաժամանակ հյուսիսային հատվածում ձենարկելով հարձակման փորձեր:

«ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու և պաշտպանական գծի կայունությունը ամրապնդելու համար:Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–