413.47
4
386.35
+25
Եղանակը Երևանում
Հայ

Օգտատերը ներկայացել է հայուհի, ուղարկել մերկ նկարներ. բացահայտվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից արցախցուն լրտեսության դրդելու հերթական դեպքը

14:43
18 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը, հաղորդում է Արցախի ԱԱԾ–ն։

Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ կապ հաստատելու փորձերը՝ նրանց շրջանում խուճապ տարածելու և կամ վերջիններից տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Հերթական դեպքում կեղծանվան տակ գրանցված թելեգրամյան օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձևավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ վիճակում նկարները, պահանջել նույնպիսի նկարներ, որից հետո իրենց մեջ վարված հաղորդակցության բովանդակությունը հրապարակելու սպառնալիքի տակ պահանջել տրամադրել տեղեկություններ, տարբեր տեղանքների լուսանկարներ, խոստանալով նաև վճարել մատուցած ծառայությունների դիմաց՝ նախապես ուղարկված բանկային հաշվին գումար փոխանցելու եղանակով:

«ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Արցախի ԱԱԾ–ից հորդորում են սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հետ շփումներից ու կասկածելի առաջարկներ ընդունելուց, Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնացող տեղեկություններ տրամադրելուց, իսկ նման պահանջներ կամ առաջարկներ ներկայացվելու դեպքերի մասին անհապաղ հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:42
20 Սեպտեմբերի 2023
Պուտինը Ղարաբաղի շուրջ դեէսկալացիաի հույս ունի. ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ բնակչությանը պաշտպանելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ հուն
14:03
20 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանին հաջողվել է վերահսկողության տակ առնել ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ, մարդիկ բախվում են զանգվածային սպանությունների վտանգի հետ. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է Ադրբեջանի կողմից շարունակվող գնդակոծությունների և երկու կողմից մեծ կորուստների մասին
12:48
20 Սեպտեմբերի 2023
Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ. Արցախի նախագահական
Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ
11:58
20 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ նրանք փորձել են Լաչինի միջանցքով տարհանել կանանց և երեխաներին
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ նրանք փորձել են Լաչինի միջանցքով տարհանել կանանց և երեխաներին
11:40
20 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտի բնակիչները տարհանման նպատակով գնում են օդանավակայան, քաղաքապետարանը կոչ է անում մնալ ապաստարաններում
Ստեփանակերտի բնակիչները տարհանման նպատակով գնում են օդանավակայան, քաղաքապետարանը կոչ է անում մնալ ապաստարաններում
11:24
20 Սեպտեմբերի 2023
Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը. նախագահ
Արցախի նախագահը հայտարարել է, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը
10:51
20 Սեպտեմբերի 2023
Արցախում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7–ի. ՄԻՊ
Խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ
09:42
20 Սեպտեմբերի 2023
Արցախում մարտերը շարունակվում են, Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքներ
Ադրբեջանը շարունակում է դիրքային առաջխաղացման գործողություններն Արցախում
00:07
20 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ Արցախում
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին
22:08
19 Սեպտեմբերի 2023
Արցախում ռմբակոծության պայմաններում մանուկներ են լույս աշխարհ գալիս (ՎԻԴԵՈ)
Արցախում ռմբակոծության պայմաններում երեխաներ են ծնվում. ՎԻԴԵՈ
20:57
19 Սեպտեմբերի 2023
Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կա 25 զոհ
Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ըւ խաղաղ բնակիչներ են