-4
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայի համար անհասկանալի է Ալիևի էմոցիոնալ արձագանքն Արցախում վարձկանների մասին Լավրովի խոսքերին. ՌԴ ԱԳՆ

02:19
06 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ–ին է հայտնել ՌԴ ԱԳՆ–ի աղբյուրը։

«Անկեղծ ասած, մեզ համար այդքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Ալիևի արձագանքը Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը։ Ադրբեջանի նախագահի օգնականները նրան միգուցե ցույց են տվել էլի ինչ–որ մեկի նյութը, կամ ներկայացրել են սեփական մեկնաբանությունը», – ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրը հիշեցրել է Լավրովի հստակ մեջբերումը նոյեմբերի 3–ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցի ժամանակ. «Մեզ, իհարկե, մտահոգում է ղարաբաղյան հակամարտության ինտերնացիոնալացումը և գրոհայինների ներգրավումը Մերձավոր Արևելքից։ Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին դերակատարներին օգագործել իրենց հնարավորությունները` վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը հակամարտության գոտում, ունեցած տվյալներով, արդեն մոտենում է երկու հազարի։ Այս թեմային, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 27–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ կանոնավոր շփումների ժամանակ։ Վճռականորեն շարունակում ենք առաջ տանել մեր դիրքորոշումը տարբեր խողովակներով»։

Загружается новость ... "Лево"

«Ինչպես տեսնում ենք, մեկնաբանության մեջ չկա նախատինք ոչ Ադրբեջանի, ոչ էլ ինչ–որ ուրիշ երկրի հասցեին։ Խոսքը մեր ծայրահեղ մտահոգության մասին է` կապված վարձկան գրոհայինների հայտնվելու հետ Անդրկովկասի տարածաշրջանում, որի հետ ՌԴ–ն անմիջական հարևան է։ Այս կապակցությամբ կխնդրեինք մեր ադրբեջանցի ընկերներին լինել ավելի ուշադիր սկզբնաղբյուրի հետ ծանոթանալիս», – նշել է ՏԱՍՍ–ի զրուցակիցը։

Գործակալության զրուցակիցը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ առավելագույնս զգուշությամբ է մոտեցել միջնորդի իր դերին իրեն մտերիմ երկրների համար բավականին զգայուն հակամարտության հարցում։

«Այդ մասին նախագահ Ալիևն ինքն է բազմիցս հայտարարել։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ, քաղաքական–դիվանագիտական կարգավորմանն աջակցելու հարցում։ Միաժամանակ շարունակում ենք վստահ լինել, որ գրոհային վարձկանների ներթափանցումն Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը», – եզրափակել է զրուցակիցը։

Ալիևի արձագանքը

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ալիևը EFE իսպանական գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի` գրոհայինների մասին խոսքերը` նա անկեղծորեն ափսոսում է, «որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք պետք է լինեն չեզոք, գործեն ԵԱՀԿ–ի կողմից իրենց տրամադրված մանդատի հիման վրա», օգտվում են հատատում չգտած տեղեկատվությունից։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը չունի ոչ մի վարձկան։ Նա նաև նշել է, որ չկա որևէ ապացույց, որ Ադրբեջանի կողմում կռվում է ինչ–որ օտարերկրյա գրոհային։–0–




Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:14
26 Հունվարի 2021
Ռուսաստանն, Իրանը և Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն, Իրանը և Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ
13:01
26 Հունվարի 2021
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ Ներքին գործերի նախարարին
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ Ներքին գործերի նախարարին
11:36
26 Հունվարի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները
11:31
26 Հունվարի 2021
Մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն, նրանցից մեկի ինքնությունը հայտնի է
Մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն, նրանցից մեկի ինքնությունը հայտնի է
21:28
25 Հունվարի 2021
ՅՈւՆԵՍԿՕ–ն փաստահավաք առաքելություն կուղարկի Արցախ
ՅՈւՆԵՍԿՕ–ն փաստահավաք առաքելություն կուղարկի Արցախ
14:01
25 Հունվարի 2021
Արցախում Ներքին գործերի նախարարություն է ստեղծվում
Արցախում Ներքին գործերի նախարարություն է ստեղծվում
12:37
25 Հունվարի 2021
Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր
10:52
25 Հունվարի 2021
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնցից մեկը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է. ԱԻՊԾ
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնցից մեկը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է
11:15
24 Հունվարի 2021
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են. ԱԻՊԾ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են
19:01
22 Հունվարի 2021
Ինչպե՞ս կարող է Շուշին չլինել հայկական. Թևան Պողոսյանը մեկնաբանել է «ադրբեջանական» Շուշիի մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
Ինչպե՞ս կարող է Շուշին չլինել հայկական. Թևան Պողոսյանը մեկնաբանել է «ադրբեջանական» Շուշիի մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
16:55
22 Հունվարի 2021
Արցախում հայտնաբերվել է 4 մարմին, որոնցից 3–ը քաղաքացիական անձ է
Արցախում հայտնաբերվել է 4 մարմին, որոնցից 3–ը քաղաքացիական անձ է
20:05
21 Հունվարի 2021
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը (ՎԻԴԵՈ)
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը. ՎԻԴԵՈ