Մնացականյանի մոսկովյան այցի օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, դիակների և գերիների փոխանակման հարցերն են. ԱԳՆ
09.10.2020,
12:52
ՀՀ ԱԳՆ–ից նշում են, որ Մնացականյանի մոսկովյան այցի օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, դիակների և գերիների փոխանակման հարցերն են

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook–յան իր էջում։
«Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են», – նշել է նա:–0–