580.45
6.67
493.71
+28
Եղանակը Երևանում
Հայ

Մեր օրակարգում հարցերի հարցը Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրն է. Նիկոլ Փաշինյանն՝ Արայիկ Հարությունյանին (ՎԻԴԵՈ)

19:49
09 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է: 

«Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ կառավարությունում: Սա տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեր առաջին պաշտոնական հանդիպումն է, և շատ կարևոր է, որ ձևակերպենք առաջիկա անելիքները: Մենք իրար հետ շատ դժվար ճանապարհ ենք անցել, նկատի ունեմ՝ Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովուրդը: Եվ ծանր փորձության օրերին մեր ժողովրդին առաջնորդելու բեռն ու պատիվը մեր ուսերին է ընկած, և մենք պարտավոր ենք մեր առաքելությունը պատվով կատարել:

Իհարկե մենք, նաև՝ դուք էլ հիմա մի փոքր ավելի շատ, ես էլ նախընտրական շրջանում և դրանից առաջ, շատ ենք խոսել տեղի ունեցածի հանգամանքների մասին: Եվ դեռ կան հանգամանքներ, որոնց, իհարկե, անդրադառնալու առիթ կունենանք: Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ նաև նախընտրական շրջանում ես հստակ ձևակերպել եմ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունը, և կարևոր է, որ կարողանանք ձևակերպել այնպիսի ֆորմատ ու այնպես կազմակերպել աշխատանքը, որ այդ աշխատանքը լինի վստահելի, որովհետև շատ կարևոր հարցերի պատասխաններ պետք է ձևակերպվեն:

Բայց նաև կարևոր եմ համարում արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո մենք միասին բավականին լուրջ ջանքեր ենք գործադրել Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար: Այս ընթացքում երևի տասնյակ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, մի մասը լուսաբանվել է, մյուս մասը չի լուսաբանվել: Եվ ես, անկեղծ ասած, շատ գոհ եմ մեր գործակցության մակարդակից, այն որոշումները, որ մինչև հիմա իրագործվել են, կարծում եմ՝ բավականին արդյունավետ են:

Հույս ունեմ՝ Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ որոշումների արդյունավետությունը, բայց, իհարկե, առաջիկայում ռազմավարական ծրագրեր կան քննարկելու, ես նկատի ունեմ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում: Իհարկե, մեր օրակարգում հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը: Եվ պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ էության, արձանագրելով այդ օրակարգը, որպես աշխատանքային օրակարգ: Եվ մենք, պետք է այստեղ նույնպես մեր անելիքները ճշգրտենք, նոր իրադրության մեջ փորձենք որոշակի ռազմավարություն որդեգրել և մեր նպատակներին հասնելու ուղիները մատնանշել:

Կրկին ողջունում եմ Ձեզ, համոզված եմ, որ այսօր քննարկումների արդյունքում նոր լիցք կտանք այն ծրագրերին, որոնք արդեն իրականացվում են, և կձևակերպենք առաջիկա նախագծերը»,- նշել է Փաշինյանը:

« Մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստանալու և ապագայում Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկը շարունակելու առումով: Համոզված եմ՝ այն ծրագրերը, որ քննարկել ենք, բերելու են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Պետք է համախմբենք հայությունն Արցախի շուրջ: Իհարկե, տարիների, տասնամյակների ընթացքում հայությունը միշտ եղել է Արցախի կողքին, միշտ աջակցել է, բայց այսօր ավելին՝ քան երբևէ, անհրաժեշտ է մեծ համախմբվածություն, և այդ դա մեզ հաջողվելու է:

Ուզում եմ միանշանակ արձանագրել այն, որ այսօր սոցիալ-տնտեսական առումով խնդիրները կարգավորվում են և սոցիալական այն ծրագրերը, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը, միանշանակ Արցախը հանել է շոկային վիճակից: Այսօր սոցիալական քաղաքականությունը թույլ է տալիս վստահ հայտարարել, որ չկա ընտանիք, որը չի եղել ուշադրության կենտրոնում, և միանշանակ այդ ամենը միայն ու միայն Հայաստանի կառավարության կողմից հատկացված գումարների շնորհիվ: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարներն արդեն իսկ սկսել են ուղղվել բնակարանաշինությանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այսօր Արցախը մի մեծ շինհարթակ է: Ծրագրերը պետք է շարունակել և առաջին հերթին՝ բնակարանաշինությունը, որը մեր գլխավոր խնդիրն է: Այսօր Արցախում բնակարանների խնդիրն այնքան խիստ է, որ օրը մեկ բնակարան կառուցելն էլ քիչ է: Մեր ծրագրերն իրականացնելու համար պետք է հասնենք նրան, որ առնվազն օրը մինչև 4-5 բնակարան կառուցենք: Այդ ծրագիրն ենք ուզում ներկայացնել հայությանը, որպեսզի ամեն մի հայ առաջիկա տարիներին մասնակցի բնակարանաշինության ծրագրերին:

Բայց, իհարկե, Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է: Եվ, բարեբախտաբար, կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել: Մենք պետք է ձգտենք, որ դա մնա օրակարգում: Ձեր բոլոր հայտարարությունները, մեր հայտարարությունները, որ Արցախի անկախության ճանապարհը քննարկման ենթակա չէ, վկայում է այն մասին, որ պետք է շարունակենք մեր պայքարը: Իսկ անվտանգության առումով, ուզում եմ վստահեցնել, որ Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի կողմից իրավիճակը համատեղ վերահսկվում է: Իրականում բարդ է աշխարհագրությունը, բայց, բարեբախտաբար, որևէ լուրջ մտահոգող խնդիր չի եղել: Այսօր ընթանում է բերքահավաք, որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա: Ընթանում են նաև ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները հենց այսօրվա շփման գծի երկայնքով:

Մենք ունենք համատեղ քննարկելու ծրագրեր՝ վերականգնելու այն, ինչ կորցրել ենք, ինչը շատ ծանր և երկար աշխատանք է պահանջում:

Մեծարգո պարոն վարչապետ, ուզում եմ նորից հաջողություն մաղթել՝ այն մեծ պատասխանատվությունը, որ ստանձնել եք շատ բարդ ժամանակահատվածում՝ պատվով կատարելու համար», - նշել է Արայիկ Հարությունյանը:-0-  


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:07
28 Օգոստոսի 2021
Արցախում հակառակորդի կրակի հետևանքով զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախային կրակ է բացել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ

21:00
27 Օգոստոսի 2021
Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և ինտերնետ հասանելիությունը․ՄԻՊ
Արցախի որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից
11:26
26 Օգոստոսի 2021
Սպառնում էր սպանել երեխաներին.Մարտակերտի տներից մեկը ներխուժած ադրբեջանցին ձերբակալվել է
Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցու կողմից Մարտակերտի տներից մեկը ներխուժելու դեպքից
10:50
26 Օգոստոսի 2021
Մարտակերտի տներից մեկն ադրբեջանցի զինծառայող է մտել, տանը եղել է երկու երեխա (ՎԻԴԵՈ)
Մարտակերտի տներից մեկն ադրբեջանցի զինծառայող է մտել, տանը երկու երեխա է եղել, նրանցից մեկը հասցրել է զանգել ոստիկանություն.ՎԻԴԵՈ
21:34
25 Օգոստոսի 2021
Ադրբեջանը տևական կրակահերթեր է արձակել Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ․ՖՈՏՈ
12:52
25 Օգոստոսի 2021
Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում պայթյուններ են գրանցվել.ԱԻՊԾ–ն պարզաբանում է (ՖՈՏՈ)
Արտակարգ իրավիճակների ծառայությունը պարզաբանում է Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում գրանցված պայթյունների պատճառը.ՖՈՏՈ
11:01
23 Օգոստոսի 2021
ԱՄՆ դեսպան. հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ
ԱՄՆ դեսպանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը
12:02
18 Օգոստոսի 2021
Ադրբեջանի կրակոցների հետևանքով Արցախում հրդեհվել է շուրջ 3 հեկտար տարածք, հակառակորդը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ.ՊԲ
Ադրբեջանի կրակոցների հետևանքով Արցախում հրդեհվել է շուրջ 3 հեկտար տարածք, հակառակորդը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ.ՊԲ
18:27
13 Օգոստոսի 2021
Ստեփանակերտում աննախադեպ իրավիճակ է, քաղաքի 30%-ը ջուր չունի
Ստեփանակերտում ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քաղաքի 30 տոկոսում ջուր չկա
13:32
13 Օգոստոսի 2021
Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել
10:56
13 Օգոստոսի 2021
ՌԴ–ն հաստատում է.Ադրբեջանն Արցախում հարվածային ԱԹՍ–ների է կիրառել
ՌԴ–ն հաստատում է.Ադրբեջանն Արցախում հարվածային ԱԹՍ–ների է կիրառել
16:05
12 Օգոստոսի 2021
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը.ՊԲ
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը