Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից, հայտնի է նոր նախարարի անունը

04.01.2021, 21:16
Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից, հայտնի է նոր նախարարի անունը
Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից, հայտնի է նոր նախարարի անունը
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ըստ հրամանագրերի մեկի՝ Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով, Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։–0–