«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում, հանդիպել են ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին (ՖՈՏՈ)

10.01.2021, 13:52
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում, հանդիպել են ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին. ՖՈՏՈ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում, հանդիպել են ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Լուսավոր Հայաստան խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ 

Ինչպես նշվում է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի Facebook–յան էջում, հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: 

Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:–0–