412.94
6.7
405.96
+29
Եղանակը Երևանում
Հայ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ. Միրզոյանը`ԵԱՀԿ ԽՎ նախագահին (ՎԻԴԵՈ)

11:13
17 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ դերը՝ որպես տարածաշրջանային անվտանգության ամենամեծ կազմակերպություն, և բարձր է գնահատել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը՝ իբրև ԵԱՀԿ պատասխանատվության գոտում համապարփակ և անբաժանելի անվտանգության ապահովման շուրջ երկխոսության խորհրդարանական հարթակ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին համակարծիք էին, որ պատվիրակության այցը լավ առիթ է՝ ուրվագծելու կողմերի միջև փոխշահավետ համագործակցության նոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով տարվող աշխատանքների շուրջ դիրքորոշումները։

«ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած Ադրբեջանի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, միջազգային հանության շրջանում առկա է համընդհանուր կոնսենսուս առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ», – ընդգծել է Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակաբար հայտարարվող նկրտումները, որոնք լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու հայտարարությունների անկեղծությունը։

ԱԳ նախարարը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նպատակաուղղված քաղաքականություն է վարում 44-օրյա պատերազմի իրվերահսկողության տակ անցած տարածքներում հայկակակն կրոնական ու մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծվել է հրատապ լուծում պահանջող այս խնդիրների լիարժեք հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական քայլերի կարևորությունը։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:57
12 Օգոստոսի 2022
4 կին տեղում մահացել է. Արցախում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել` ՌԴ խաղաղապահ զորախմբի մեքենայի մասնակցությամբ (ՖՈՏՈ)`
4 կին տեղում մահացել է. Արցախում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել` ՌԴ խաղաղապահ զորախմբի մեքենայի մասնակցությամբ. ՖՈՏՈ
10:12
12 Օգոստոսի 2022
Շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է. Արցախի ՊԲ
Շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է. Արցախի ՊԲ
10:13
11 Օգոստոսի 2022
Արցախի ՊԲ-ն ներկայացնում է իրադրությունը շփման գծում
Արցախի ՊԲ-ն ներկայացնում է իրադրությունը շփման գծում
11:44
10 Օգոստոսի 2022
Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչվածներին զորացրելու մասին
Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչվածներին զորացրելու մասին
11:14
10 Օգոստոսի 2022
Արցախի ՊԲ–ն ներկայացնում է իրադրությունը շփման գծում
Արցախի ՊԲ–ն ներկայացնում է իրադրությունը շփման գծում
12:16
09 Օգոստոսի 2022
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊԲ
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ
12:14
09 Օգոստոսի 2022
Արցախում զինծառայողներ են վիրավորվել, վիճակը ծանր է
Արցախում զինծառայողներ են վիրավորվել, վիճակը ծանր է
12:44
08 Օգոստոսի 2022
Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ
Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու նախաձեռնությամբ
10:14
08 Օգոստոսի 2022
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զինատեսակներ
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զինատեսակներ
12:36
07 Օգոստոսի 2022
Մինչև օգոստոսի 25-ը հայկական կողմը կունենա այլընտրանք Լաչինի միջանցքին. Արցախի տարածքային կառավարման նախարար (ՎԻԴԵՈ)
Մինչև օգոստոսի 25-ը հայկական կողմը երթևեկելի ճանապարհ կունենա, որը կդառնա այլընտրանքային Լաչինի միջանցքին. ՎԻԴԵՈ
13:08
05 Օգոստոսի 2022
Լավրով. Մոսկվան դեռ չի տեսել Փաշինյանի առաջարկներն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասների ճշգրտման վերաբերյալ
Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեռ չի տեսել Փաշինյանի առաջարկներն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասների ճշգրտման վերաբերյալ
10:18
05 Օգոստոսի 2022
Գիշերն Արցախում հակառակորդը խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զինատեսակներ
Գիշերն Արցախում հակառակորդը խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զինատեսակներ